понедельник, 1 октября 2012 г.

«Սատանայի գործիքները»


Շատ տարիներ առաջ, Սատանան որոշեց վաճառի իր արհեստին վերաբերվող բոլոր գործիքները: Նա այդ ամենը գեղեցիկ ցուցադրեց ապակյա ցուցափեղկի տակ: Այդ ինչ հավաքածու էր: Այստեղ էր և Նախանձի դաշույնը, որի կողքին դրված էր Բարկության մուրճը: Մի ուրիշ դարակի վրա դրված էին Ագահության և Ցանկության աղեղը, իսկ կողքին տեղավորվել էին՝ Քմահաճույքի և Խանդի թունավոր նետերը: Այստեղ կային նաև Վախի, Ատելության և Հպարտության գործիքներ: Այս ամենը շատ լավ ցուցադրված էր և ամեն գործիքի վրա փակցված էր մի պիտակ՝ անվանումով և գնով:
Իսկ ամենագեղեցիկ դարակի վրա, բոլոր գործիքներից առանձին դրված էր մի փոքրիկ, տեսքից շատ մաշված և անշուք մի փայտյա սեպ, որի վրա փակցված պիտակի վրա գրված էր՝ Հուսահատություն: Ի զարմանս բոլորի, այս գործիքը ավելի թանկ էր, քան բոլոր մնացած գործիքները միասին վերցրած:
Մի անցորդ հարցրեց Սատանային, թե ինչու է նա այդքան թանկ գնահատում այդ մաշված սեպը, ինչին նա պատասխանեց՝
— Ես իրոք գնահատում եմ այն բոլորից թանկ, որովհետև սա միակ գործիքն է իմ զինանոցում, որի վրա ես համոզված եմ այն դեպքում, երբ մնացած բոլորը կարող են անօգուտ լինել:
Եվ նա նրբորեն շոյեց այդ փայտյա սեպը:
— Եթե ես կարողանում եմ այս սեպը խփել մարդու գլխի մեջ, — շարունակեց Սատանան, — նա դռներ է բացում իմ մնացած բոլոր գործիքների համար:
Նա ժպտաց և ավելացրեց՝
— Չկա ավելի մահաբեր բան, քան հուսահատությունը:
Ֆրանց ֆոն Շտուկ «Դժոխք» 1908


Նյութի աղբյուր՝http://www.facebook.com/notes/%D5%.....

Комментариев нет:

Отправить комментарий